8 մայիսի 2007 - 17:32 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարը պարգեւատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին պարգեւատրեցին Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով: Նորվեգացի մեծ մարդասերի մեդալը ՀՀ ՊՆ ղեկավարն ստացել է հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների պահպանման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար: Հուշամեդալը հանձնվել է մայիսի 7-ին ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի եւ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի կողմից, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: