8 մայիսի 2007 - 20:24 AMT
Թուրքիան ցանկանում է, որ Վաշինգտոնն աջակցի քրդական հարցի լուծմանը
«Այն ժամանակ, երբ նախագահ Բուշի նոր ռազմավարությունն Իրաքում կենտրոնացած էր Բաղդադում բռնությունը կասեցնելու վրա, նրան սպառնում են անկարգությունները Իրաքի քրդական շրջանում, որը ԱՄՆ վարչակազմը դիտարկում է որպես կայունության օջախ եւ Իրաքի ապագա կառուցվածքի մոդել»,-գրում է The Washington Post-ը: Թուրքիայի եւ Իրաքի միջեւ վաղեմի վեճ է գնում Թուրքիայի եւ Իրաքի սահմանին Քրդական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) գրոհայիններին: Երբ տարածաշրջանի ղեկավարը սպառնաց Թուրքիային թրքական քրդերի ապստամբությամբ, նա պատասխանեց նախազգուշացմամբ ուղղակի ռազմական գործողություններ սկսելու մասին եւ կենտրոնացրել է հազարավոր զինվորներ սահմանում: Անկարան սպառնում է ռմբակոծել քրդերի ճամբարը, եթե ԱՄՆ-ն չի օգտագործում Իրաքում իր 150-հազարանոց համակազմի մի մասը Հյուսիսային Իրաքում կարգ ու կանոն հաստատելու համար:

Խաղաղեցնելու համար Անկարային, ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Քոնդոլիզա Ռայսը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի եւ Կենտրոնական շտաբի ներկայացուցիչների հետ: Իրաքի գծով համակարգող Դեւիդ Սատտերֆիլդը, քրդական առաջնորդները կարող են ավելին անել դադարեցնելու համար ահաբեկչությունը ՔԱԿ-ի կողմից: ԱՄՆ վարչակազմը նաեւ խոստացել է Անկարային աջակցել գեներալ Ջոզեֆ Ռալսթոնի ջանքերին ուղղված ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Իրաքի միջեւ բախման կանխարգելմանը, գրում է The Washington Post-ը: