8 մայիսի 2007 - 20:31 AMT
Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՊՀ երկրների արտգործնախարարներին Հաղթանակի օրվա առիթով
Մայիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարներին շնորհավորական հեռագրեր է հղել ԱՊՀ անդամ երկրների համար ընդհանուր նշանավոր տոնի` Հաղթանակի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հեռագրեր են հղվել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներին: