11 մայիսի 2007 - 17:26 AMT
Ագոյի խումբը հուլիսին կայցելի Հարավային Կովկասի երկրներ
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Ագոյի խումբը հուլիսի սկզբում կայցելի Հարավային կովկասի երկրները` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, հայտարարել է ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արիֆ Մամեդովը: Նրա խոսքերով, երեկ երեկոյան Ստրասբուրգում կայացել է Ագոյի խմբի նիստը, որի հիմնական թեմաներից էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Այդ կապակցությամբ, Ագոյի խմբի ներկայացուիչները խորհրդատվություններ են անկացրել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ: Պայմանավորվել են Ագոյի խմբի տարածաշրջանային այցի վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, Ադրբեջանում, հակամարտության կարգավորման գործընթացին զուգահեռ, քննարկվելու է հանրապետության կողմից ԵԽ-ի առջեւ պարտավորությունները եւ այլ հարցեր, հավելել է Արիֆ Մամեդովը, հաղորդում է Թրենդը: