
Ստամբուլի հայկական դպրոցների պատերին ռասիստական գրությունների հարցը հասել է Թուրքիայի խորհրդարան:
Թուրքիայում ուսումնական տարվա սկզբից հայկական Սուրբ Խաչ Տպրեվանք և Քալֆայան վարժարանների պատերին գրված ռասիստական գրությունները խորհրդարանի օրակարգ է բերել Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, ով խնդրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին առիթի դեպքում պատասխանել, թե ի՞նչ պատիժ է նախատեսվում նման քայլեր իրականացնողների դեմ, Ստամբուլի հայ համայնքի թերթերից ՀայԹերթին հղումով գրում է Tert.am-ը:
Սեպտեմբերի 19-ին Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Քալֆայան վարժարանի մոտ թուրք ազգայնականները թողել են «Թող ապրի թուրք ռասսան» գրությունը: Ավելի վաղ` Սուրբ Խաչ Դպրեվանքի պատերի վրա նկատվել էր «Տանջանք հային» գրությունը: