15 մայիսի 2007 - 14:37 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդհանուր առմամբ բավարարված է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը գոհունակություն է հայտնել այն փաստի առթիվ, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, ըստ միջազգային դիտորդների գնահատականի, ընդհանուր առմամբ համապատասխանել են ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած հանրապետության պարտավորություններին: «Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին քննել բոլոր բողոքները եւ լուծել դիտորդների նշած խնդիրները»,-հայտարարել է Սխեֆերը: «ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների անցկացմանն ուղղված Հայաստանի ջանքերին եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հանրապետության հետ համագործակցությանը»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: