Nintendo ընկերությունը նոյեմբերին Ճապոնիայում թողարկել է լեգենդար Nintendo Famicom խաղային կոնսոլի թարմացված տարբերակը, որի ոչ լիցենզիոն կրկնօրինակը հետխորհրդային տարածքում վաճառվում էր Dendy անվանումով:
Այն կոչվում է «մինի- famicom» (որը կրճատն է family computer-ից` ամբողջ ընտանիքի համար համակարգչից): Կոնսոլը երկու մինի-խաղարկիչ ունի, որոնք երաշխավորում են միայն օրիգինալ ծրագրային ապահովման տեղադրումն ու թարմացումը: Խաղային կոնսոլը ներկառուցված է 30 խաղ, հայտնում է BBC-ին:
Այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 10-ին, նախնական արժեքն է` 5980 ճապոնական իեն (մոտ 60 դոլար), որին գումարվում է սնուցման բլոկը 10 դոլար արժողությամբ: Կոնսոլում կլինեն այնպիսի խաղեր, ինչպիսիք են Super Mario, Pac-Man և Ninja Gaiden,Donkey Kong խաղերը և այլն:
Այլ երկրներից խաղացողները կկարողանան պատվիրել կոնսոլն ու դրա առաքումը ճապոնական խանութներում:
Dendy-ին ճապոնական Nintendo ընկերության հայտնի խաղային կոնսոլ է: Այն թողարկվել է 1992-ին և շատ սիրված էր ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, հատկապես ՌԴ-ում, Ուկրաինայում և Ղազախստանում, նաև Հայաստանում:
Փաստացի Dendy անվանումը ԽՍՀՄ-ում դարձել էր Nintendo Entertainment System-ի և Famicom-ի հոմանիշը: