15 մայիսի 2007 - 18:31 AMT
Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կկայանա հունիսի 7-ին
Հայաստանի խորհրդարանի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Թորոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է, որ նորընտիր հայկական խորհրդարանի անդրանիկ նիստը կկայանա հունիսի 7-ին: Այդ օրը Հայաստանի կառավարությունը կհայտարարի իր պաշտոնանկության մասին: Դրանից հետո տասը օրվա ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ, իսկ հետո 20 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի նոր կառավարություն:
Այս պահի դրությամբ ընտրողների ձայների 30 տոկոսը հավաքել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 17 տոկոսը` «Բարգավաճ Հայաստանը», 15 տոկոսը` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, 7 տոկոսը` «Օրինաց երկիրը» եւ 5 տոկոսը` «Ժառանգություն» կուսակցությունը: