16 մայիսի 2007 - 15:33 AMT
Վարդան Օսկանյանը, հավանաբար, կպահպանի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է լրագրողներին, որ նոր կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում, հավանաբար, կմնա Վարդան Օսկանյանը: «Կարծում եմ, որ Վարդան Օսկանյանը կմնա իր պաշտոնում, քանի որ արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության ոլորտները նախագահի լիազորությունների ոլորտում են գտնվում»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ներկայիս կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ կկատարի իր պարտավորությունները մինչեւ մայիսի 31-ը, երբ տեղի կունենա մայիսի 12-ին ընտրված չորրորդ գումարման նոր խորհրդարանի անդրանիկ նիստը: