3 հոկտեմբերի 2016 - 13:03 AMT
Թողարկվել է «Կարիբյան ծովի ծովահենները-5»-ի առաջին թրեյլերը, որտեղ Ջոնի Դեփը չկա

Disney ստուդիան թողարկել է կապիտան Ջեք Ճնճղուկի մասին պատմող ֆիլմաշարի 5-րդ մասի` «Կարիբյան ծովի ծովահենները. Հանգուցյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը:

Հետաքրքրական է, որ Ջոնի Դեփի հերոսը թիզերում հայտնվում է միայն «Որոնվում է» թռուցիկում:

Հոլովակը նվիրված է ֆիլմի գլխավոր չարագործ, նավապետ Սալազարին (Խավիեր Բարդեմ) և նրա երևակայական բանակին: Նրանց հաջողվել է դուրս պրծնել Սատանայի եռանկյունուց, և այժմ նրան փնտրում են Պոսեյդոնի եռաժանին` ոչնչացնելու համար բոլոր ծովահեններին, այդ թվում նաև Ջեք Ճնճղուկին, հայտնում է Meduza-ն:

Ֆիլմը մեծ էկրան դուրս կգա 2017-ի մայիսին: