3 հոկտեմբերի 2016 - 15:26 AMT
«Հայփոստ» ՓԲԸ –ն սկսում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ծառայությունների մատուցումը

Երևանում մեկնարկում է «Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով: Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում:

Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝ խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:

Առաջիկա ամիսներին ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ «Հայփոստ» ՓԲԸ բոլոր մարզային բաժանմունքներում, հայտնուիմ է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: