5 հոկտեմբերի 2016 - 16:26 AMT
Քերին հորդորել է «Թալիբանին» Աֆղանստանի կառավարության հետ «արժանապատիվ» խաղաղություն կնքել

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին դիմել է «Թալիբան» շարժմանը` կոչ անելով հետևել դաշտային հրամանատար Գուլբեդդին Հեքմաթիյարի օրինակին և «արժանապատիվ» խաղաղություն կնքել Աֆղանստանի կառավարության հետ, հայտնում է Ինտերֆաքսը:

«Այստեղ կա հակամարտությունն արժանապատվորեն ավարտելու հնարավորություն: Դա չի կարող ռազմի դաշտում հաղթանակը լինել»,-հայտարարել է Քերին Բրյուսելում` Աֆղանստանի դոնոր երկրների միջազգային խորհրդաժողովում:

Սեպտեմբերի 22-ին Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչներն ու ԱՄՆ կողմից ահաբեկիչ հայտարարված ապստամբ դաշտային հրամանատար, Աֆղանստանի «Իսլամական կուսակցության» առաջնորդ Հեքմաթիյարը խաղաղ դաշինք են կնքել:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Հեքմաթիյարի հետ համաձայնությունը կարող է մոդել ծառայել թալիբների հետ հակամարտության կարգավորման համար: