21 մայիսի 2007 - 14:20 AMT
Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 19-ին հրապարակել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները համամասնական համակարգով: Ինչպես հայտարարել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թիվը կազմել է 1391540 կամ 59, 98 տոկոսը, անվավեր են ճանաչվել 38002 ընտրաթերթիկներ:

Քվեարկողների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն` ՀՀԿ-458 258 ձայն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 204 483 ձայն

ՀՅԴ «Դաշնակցություն»- 177 907 ձայն

«Օրինաց երկիր» կուսակցություն-95 324 ձայն

«Ժառանգություն» կուսակցություն- 81 048 ձայն

Միավորված աշխատանքային կուսակցություն` ՄԱԿ- 59 271 ձայն

«Ազգային միաբանություն» կուսակցություն- 49 864 ձայն

«Նոր ժամանակներ» կուսակցություն-47 060 ձայն

Ժողովրդական կուսակցություն- 37 044

«Դաշինք» կուսակցություն-32 943 ձայն

Հայաստանի ժողովրդական կուսակցություն- 22 762 ձայն

«Հանրապետություն» կուսակցություն-22 288 ձայն

«Իմպիչմենտ» դաշինք-17 475 ձայն

Հայաստանի կոմունիստական կուսակցություն- 8 792 ձայն

Ազգային-ժողովրդավարական կուսակցություն- 8 556 ձայն

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն- 8 351 ձայն

«Ազգային համաձայնություն» կուսակցություն- 4 199 ձայն

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 30686 ձայն

«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 3 433 ձայն

Միավորված ազտական-ազգային կուսակցություն- 2 739 ձայն

Հայաստանի մարքսիստական կուսակցություն-2 660 ձայն

Հայաստանի երիտասարդական կուսակցություն-2 294 ձայն

Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցություն-989 ձայն

  • Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները