21 մայիսի 2007 - 14:58 AMT
Հոլանդիայի խորհրդարանում կարող է կրկին ներկայացվել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը
Նիդերլանդների խորհրդարանում կրկին կարող է առաջ քաշվել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Նախաձեռնությունը Քրիստոնեական միության անդամ Ժոել Վորդեվինդինն է: Օրինագիծը արգելելու է նաեւ հրեական Հոլոքոստի, Ռուանդայում թութսիների ցեղասպանությունների հերքումը: Նախաձեռնության դեմ հնչել են կարծիքներ իշխող կոալիցիայի անդամներից, դեմ է նաեւ խորհրդարանում գործող D66 կուսակցությունը, որը հայտնի է թուրքամետ հայացքներով եւ ժողովրդի կողմից ստացել է T66 մականունը` Թ-ը տառը ասոցիացնելով Թուրքիա անվանման հետ: Այնուհանդերձ հավանական է, որ Քրիստոնեա-դեմոկրատները եւ սոցիալիստները սատարեն պատգամավոր Վորդեվինդի ձեռնարկին, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: