Թուրքիայի հարավ-արևելքում` Հաքքյարի գավառում, ականապատ մեքենայի պայթյունից առնվազն 18 մարդ է զոհվել, այդ թվում 10 զինծառայող: Պայթյունը որոտացել է հսկիչ անցագրային կետի մոտ: Ըստ վարչապետ Բինալի Յիլդիրիմի, պայթեցվել է պայթուցիկի 5 տոննայով բեռնատար: Վիրավորվել է ևս 27 մարդ, հայտնում է BBC-ին:
Պայթյունը տեղի է ունեցել լեռնային տեղանքում` Իրաքի և Իրանի հետ սահմանին, որտեղ ակտիվորեն գործում են քուրդ անջատողականները Քրդստանի աշխատավորական կուսակցությունից:
Խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Ըստ Հաքքյարի գավռի նահանգապետի, հարձակվողները սկզբից կրակ են բացել զինծառայողների ուղղությամբ, իսկ հետո ավտոմեքենան են կայանել անցակետի մոտ ու պայթեցրել:
Թուրքական բանակի և ՔԱԿ գրոհայինների միջև վերսկսված հակամարտության հետևանքով վերջին տարում Թուրքիայի հարավ-արևելքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Անկարան հրաժարվում է ցանկացած բանակցություններից ՔԱԿ հետ, քանի դեռ զինյալները վայր չեն դրել զենքը: