23 մայիսի 2007 - 14:27 AMT
ՀՀ ՊՆ ղեկավար. Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի լավ պետ կլինի
«ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը նոր մարդ չէ բանակում եւ ես համոզված եմ, որ նա ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի լավ պետ կլինի»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, գեներալ Օհանյանին պետք է ժամանակ տալ ընտելանալու համար, իսկ հետո արդեն գնահատական տալ նրա գործունեությանը:
Գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում 2007 թվականի մայիսի 10-ին: Նախկինում նա զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: