Հալեպը կրկին հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է հայաշատ Սուլեյմանիե թաղամասի դրոցներից մեկի վրա, ինչի հետևանքով յոթ երեխա է զոհվել, տասնյակ վիրավորներ կան, հայտնում է «Արևելքը»:
Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծման հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:
Սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով Հալեպում զոհվել էր հինգ հայ, ութը վիրավորվել էին:Հրթիռակոծութվել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը: