23 մայիսի 2007 - 19:53 AMT
Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին Թուրքիայի դրոշն այրելու փաստով
Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին հունական այդ քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչների անցկացրած Հայոց ցեղասպանության 92--րդ տարելիցին նվիրված ցույցի ժամանակ թուրքական դրոշն այրելու փաստով: Թուրքական դրոշն այրողները օտարերկրյա պետության խորհրդանիշն անարգելու մեղադրանքով դատարանի առջեւ կկանգնեն` եթե առկա լուսանկարների եւ տեսանյութերի օգնությամբ ճշտվի նրանց անձը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել 1996 թվականին: