«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ բրազիլացի Ռոնալդինյոն ակումբի դեսպանը կդառնա աշխարհում:
Հոկտեմբերի 13-ին ֆուտբոլիստը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուի և ակումբի մյուս ղեկավարների հետ` քննարկելու համար իր դերը միջազգային ասպարեզում կատալոնացիների ազդեցության բարձրացման գործում:
Սեպտեմբերին «Բարսելոնան» դուրս եկավ ԱՄՆ շուկա` իր գրասենյակը բացելով Նյու Յորքում: Ռոնալդինյոն մասնակցել է բացման արարողությանը` դրանով իսկ ամերիկյան լսարանի ուշադրությունը գրավելով այդ իրադարձության վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
36-ամյա Ռոնալդինյոն այս պահի դրությամբ չունի պայմանագիր ֆուտբոլային ակումբներից ոչ մեկի հետ և ազատ գործակալի կարգավիճակում է: Նախկինում նա հայտարարել էր, որ ավարտելու է կարիերան 2017-ին: «Բարսելոնայի» կազմում բրազիլացին հանդես է եկել 2003-2008թթ.: «Բարսելոնայի կազմում նա դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող 2005-ին, 2003թ. և 2008թ. Իսպանիայի առաջնությունների հաղթող, իսկ 2005-ին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: