25 մայիսի 2007 - 15:16 AMT
Քոննեքտիկուտը դարձավ ԱՄՆ հինգերորդ նահանգը, որից ընտրված բոլոր կոնգրեսականները հավանություն են տալիս Ցեղասպանության մասին բանաձեւին
Քոննեքտիկուտը դարձավ ԱՄՆ հինգերորդ նահանգը, որից ընտրված բոլոր կոնգրեսականները հավանություն են տալիս Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականներ Ջոն Լարսոնը, Ջոզեֆ Քորթնին եր Քրիստոֆեր Մերֆին, Ռոզա դե Լաուրոն, Քրիսթոֆեր Դոդդը եւ Ջոզեֆ Լիբերմանը աջակցում են բանաձեւին: Ներկայումս Նոր Անգլիայի` Քոննեքտիկուտի, Մենի, Մասաչուսեթսի, Նյու Հեմփշիրի, Ռոդ Այլենդի եւ Վերմոնտի նահանգների 22 կոնգրեսականներից 20-ը եւ այդ նահանգների 12 սենատորներից 9-ը իրենց ստորագրություններն են դրել այդ բանաձեւի տակ: