28 մայիսի 2007 - 14:58 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները Սանքտ Պետերբուրգում որոշիչ կլինեն
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի ղարաբաղյան կարգավորման շուրջ հունիսի 10 կայանալիք բանակցությունները Սանքտ Պետերբուրգում որոշիչ կլինեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հանդիպումից հետո արդեն պարզ կդառնա կունենանք մենք արդյոք իրական առաջընթաց ղարաբաղյան կարգավորման հարցում թե ոչ: Նախագահների հանդիպումից միշտ պետք է լուրջ առաջընթաց ակնկալել»,-ընդգծել է Օսկանյանը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հաղորդել է նաեւ, որ ներկայումս դեռեւս ընթանում են նախագահների բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Նշենք, որ անցած շաբաթ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Երեւան եւ Բաքու կատարած այցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնվել են հանդիպել Սանքտ Պետերբուրգում: