24 հոկտեմբերի 2002 - 20:21 AMT
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԴԵՌԵՎՍ ՉԻ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը չեն հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ Մոսկվայում «Նորդ-Օսթ» մյուզիքլի պատանդ վերցված հանդիսատեսների մեջ կան Հայաստանի քաղաքացիներ: Ինչպես «Արկա» գործակալությանն են հայտնել ՌԴ հայկական դեսպանատանը, բոլոր մանրամասների ճշտման համար Թատերական կենտրոնի շենքի մոտ է գտնում դեսպանի խորհրդականը: «Մենք հետեւում ենք իրադարձություններին, եւ ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր»,- ասել են դեսպանատանը: Նշենք, որ ավելի վաղ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում պատանդներից մեկը` Մարիա Շկոլնիկովան հաղորդել է, որ պատանդների թվում կան Հայաստանի, Նիդերլանդների, Բուլղարիայի, Կանադայի, Ավստրալիայի, Լատվիայի, Մոլդովայի, Հարավսլավիայի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի 62 քաղաքացիներ: Ներկայումս ահաբեկիչները մոտ 500 պատանդ են պահում Թատերական կենտրոնում, որտեղ հոկտեմբերի 23-ի երեկոյան ցուցադրվում էր «Նորդ-Օսթ» մյուզիքլը: Ընդամենը վաճառվել էր ներկայացման 711 տոմս: