Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմ էներգահոլդինգի» մաս հանդիսացող «ՕԳԿ-2»-ի բաժնետեր է դարձել: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,009%-ը:
«ՕԳԿ-2»-ի տարեկան հասույթը կազմում է մոտ 112 մլրդ ռուբլի: Ձեռնարկությունը հիմնականում զբաղվում է էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությամբ: Սպառման հիմնական շուկան էլեկտրաէներգիայի մեծածախ շուկան է:
Ինչպես պարզաբանել են ձեռնարկությունում, Կարապետյանի բաժնետոմսերը տրվել են նրան որպես պարգևատրում 2015-ի աշխատանքի համար: Որոշումը կայացվել է բաժնետերերի տարեկան ժողովում 2016-ի հունիսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կարապետյանը 2001-2010թթ. զբաղեցրել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը: 2011թ. նոյեմբերին նշանակվել է «Գազպրոմբանկի» փոխնախագահ: 2012-ից նա զբաղեցրել է «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի ռազմավարական զարգացման գծով տեղակալի պաշտոնը:
Կարապետյանը նաև ՏԳԿ-1 և «Մոսէներգո» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, որոնք ևս «Գազպրոմ էլեկտրահոլդինգի» մաս են կազմում: