2 հունիսի 2007 - 15:28 AMT
Լեհաստանը պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ-ին եւ հանդես է գալիս Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման օգտին
Լեհաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին Բաքվում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Յանուշ Կաչմարեկը: «Լեհաստանը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, որն ակտիվորեն մասնակցում է խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միակ բանը, որ կարելի է հավելել, այն է, որ շահգրգռված կողմերը առաջին հերթին պետք է միմյանց միջեւ պայմանավորվեն»,- ընդգծել է Կաչմարեկը, հաղորդում է «Նովոստի-Ազեռբայջանը»: