4 հունիսի 2007 - 20:53 AMT
Թուրքիայում վթարի հետեւանքով զոհվել է Հայաստանի մեկ քաղաքացի, երկուսը` վիրավորվել են
Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով Հայաստանի մեկ քաղաքացի զոհվել է, երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ, 16 հոգի աննշան վնասվածքներ են ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հունիսի լույս 4-ի գիշերը «Ast Turism» ընկերությանը պատկանող ավտոբուսը, որը Ստամբուլ-Երեւան ուղերթն էր կատարում, նախնական տվյալներով Իզմիր քաղաքի մոտ բախվել է բեռնատարի հետ: Ըստ Վլադիմիր Կարապետյանի, տվյալ պահի դրությամբ «Ast Turism»-ի ներկայացուցիչները ՍԾՏՀ-ում Հայաստանի ներկայացուցչության աջակցությամբ քննում են միջադեպը եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերում ուղեւորներին: ՍԾՏՀ-ում ՀՀ ներկայացուցչության աշխատակիցները պարզում են, թե ում է պատկանում «Ast Turism» ընկերությունը: