5 հունիսի 2007 - 16:35 AMT
ԵԱՀԿ ղեկավարը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ
ԵԱՀԿ գործող նախագահը գոհ է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից: Ինչպես Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Միգել Անխել Մորատինոսը, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ստացան ԵԱՀԿ-ի դրական գնահատականը: «Մենք առաջընթացի վկաներն ենք եւ ես շնորհավորում եմ Հայաստանին հաջողված ընտրությունների կապացությամբ: Սա եւս մեկ քայլ է հասարակության ժողովրդավարացման ճանապարհին: Մենք համոզված ենք, որ նաեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով»,-ընդգծել է Մորատինոսը: