5 հունիսի 2007 - 16:58 AMT
Ղարաբաղ. Հայաստանի եւ Ադրբեջանի յուրաքանչյուր հանդիպումը եւս մեկ քայլ է դեպի առաջընթաց
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցանկացած հանդիպումը եւս մեկ քայլ է դեպի առաջընթաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանա հարցում: Այդ մասին Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո հիմք է մշակվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից որոշման կայացման համար:

«Մենք հուսով ենք, որ բանակցությունների ընթացքում առաջընթաց կգրանցվի, ինչը թույլ կտա ավելի արագ տեմպերով խաղաղության հասնել: Սակայն, առաջընթացը կարող է գրանցվել միայն կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում»,- ասել է Օսկանյանը:

Իր հերթին, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը նշել է, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերջնական որոշումը կարող է կայացվել միայն նախագահների մակարդակով: «Նախագահների ցանկացած հանդիպում կարգավորման հույսեր է տալիս: Եթե նման հանդիպումներ անկացվում են, նշանակում է` բանակցությունների համար հիմք կա»,- ընդգծել է Մորատինոսը: