2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.993.900 մարդ՝ 2016-ի հունվարի 1-ի համեմատ նվազելով 4700-ով: Այս տվյալներն է ներկայացնում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
2016-ի հունվարի 1 դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2.998.600 մարդ՝ 2015-ի համեմատ նվազելով 12000-ով կամ 0.4%-ով:
2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքներում ապրում է 1 մլն 904.600 մարդ, գյուղերում՝ 1 մլն 89.300 մարդ: Մայրաքաղաքը 1 մլն 74.600 մշտական բնակիչ ունի:
ԱՎԾ տվյալներով՝ 2015-ի 9 ամսում ՀՀ մշտական բնակչությունը նվազել էր 6600 մարդով: