7 հունիսի 2007 - 15:29 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է Տիգրան Թորոսյանին Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորել է Տիգրան Թորոսյանին Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգա֊յին ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանի ուղերձում մասնավորապես ասված է.

«Վստահ եմ, որ Ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեցնեք Հայաստանում բարեփո֊խումների գործընթացի հետագա խորացմանը եւ երկրի առաջընթացին: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք` ի փառս Հայաստանի Հանրա֊պետու֊թյան»:

Հիշեցնենք, որ Տ.Թորոսյանն այսօր ընտրվել է խորհրդարանի խոսնակի պաշտոնում: Գաղտնի քվեարկության արդյունքում Թորոսյանի թեկնածության օգտին քվեարկել է 112 պատգամավոր, դեմ` 2-ը, ձեռնպահներ չեն եղել: Թորոսյանը Ազգային Ժողովի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր: Նրա թեկնածությունն առաջադրվել է այսօր` նորընտիր խորհրդարանի առաջին նիստում Հանրապետական կուսակցության կողմից: