5 նոյեմբերի 2016 - 11:15 AMT
ԻՊ-ն ստանձնել է Դիարբեքիրում ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստանձնել են պատասխանատվությունը Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի համար, որին զոհ է գնացել 8 մարդ, 100-ից ավելին վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Նոյեմբերի 4-ի առավոտյան Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի պարեկային ծառայության դիմաց տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ է սպանվել, որից 2-ը ոստիկան է, իսկ վիրավորների թիվն անցնում է 100-ը: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Պայթյունից հետո թուրքական անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողություն են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ Դիարբեքիրի վարչակազմը ՔԱԿ զինյալներiն էր մեղադրում պայթյունի համար: