7 նոյեմբերի 2016 - 10:37 AMT
Սպասվում է առանց տեղումների եղանակ. Երևանում՝ +15 աստիճան

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կհասնի +15-ի:

Նոյեմբերի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: