
Բելառուսի ազգային ավիափոխադրող Belavia-ն մտադիր է վերսկսել չվերթները դեպի Երևան: Այդ մասին հայտնել է « Belavia ավիաընկերություն» ԲԲԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը, հայտնում է «Բելտա» գործակալությունը:
Ըստ նրա, Երևանի և Մինսկի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերսկսվի 2017-ի հունիսին:
«Հուսով եմ, ուր Բելառուսի և ՀՀ միջև ավիափոխադրումների պահանջարկի անկումը ժամանակավոր է: Մենք մտադիր ենք վերսկսել թռիչքներն այդ ուղղությամբ 2017-ի ամռանը»,-ասել է Գուսարովը` մեկնաբանելով Մինսկ-Երևան չվերթների վերսկսման հնարավորությունը:
Belavia-ն Բելառուսի խոշորագույն ավիափոխադրողն է, որը կանոնավոր չվերթներ է իրականացնում Եվրոպայի և Ասիայի 28 երկրների 47 օդանավակայաններ: