8 հունիսի 2007 - 16:01 AMT
Հայաստանի ՊՆ ղեկավարը եւ Բելառուսի դեսպանը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության զարգացման հարցերը
Հունիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միքայել Հարությունյանը ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովային: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հանդիպմանը քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության հարցեր` ռազմական տեսանկյունից եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ՊՆ ղեկավար Միքայել Հարությունյանի Բելառուս այցի ծրագրին առնչվող հարցեր: