8 հունիսի 2007 - 16:14 AMT
Էրդողան. Թուրքիան Հյուսիսային Իրաքի քրդերի դեմ գործողություններ կսկսի «երբ հասնի ժամանակը»
Խոսելով Հյուսիսային Իրաք Թուրքիայի ներխուժմանը վերաբերող տեղեկությունների մասին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք քայլեր կձեռնարկեն, երբ ժամանակը գա: Նրա խոսքերով, Թուրքիայի կառավարության եւ Գլխավոր շտաբի միջեւ այդ հարցով տարաձայնություններ չկան: «Եթե սահմանամերձ ռազմական գործողություն սկսկվի, կառավարությունն առաջինը կքննարկի այդ հարցը մեր անվտանգության ուժերի հետ, ապա հարցը կտեղափոխվի խորհրդարան: Եթե հարցում գա բանակից, մենք դեմ չենք լինի: Երբ գա ժամանակը, մենք կանենք, ինչ որ պետք է»,- ընդգծել է Էրդողանը:

Թուրքական կառավարության ղեկավարը նաեւ կրկնել է, որ նա չի խոսել քրդերի անմիջական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ: «Մեր կարծիքը ուղված չէ քուրդ առաջնորդներին, այլ Բաղդադի վարչակազմին: Ես հանդիպել եմ Իրաքի նախագահի եւ վարչապետի հետ»,- ասել է նա, հայտնում է Hurriyet թերթը: