11 հունիսի 2007 - 20:14 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը, համատեղ ջանքերի շնորհիվ, այսուհետ եւս հաջողությամբ կզարգանա
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովին` Ռուսաստանի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ս.Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո Միխայիլ Եֆիմովիչ, ՀՀ կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսական պետության` իրադարձություններով եւ նշանակալից տարեթվերով հարուստ բազմադարյա պատմության մեջ այս օրը, որը կարելի է համարել նոր Ռուսաստանի ծննդյան օր, առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն ելակետ հանդիսացավ երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության եւ միջազգային ասպարեզում կար-որ դերակատարություն ունեցող առաջատար պետության կառուցման համար: Վերջին տարիներին Ռուսաստանի տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում եւ քաղաքական կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները համոզում են, որ երկրի զարգացումն ու առաջընթացը անշրջելի բնույթ ունեն: Պաշտպանելով Ձեր գլխավորած կառավարության կողմից իրականացվող եւ հիշյալ նպատակների իրագործմանն ուղղված քաղաքականությունը, վստահություն եմ հայտնում, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջ- հաստատված ամուր հիմք եւ լավ հեռանկարներ ունեցող դաշնակցային գործընկերության ու փոխշահավետ համագործակցության հարաբերությունները` մեր համատեղ ջանքերի շնորհիվ, այսուհետ եւս հաջողությամբ կզարգանան»: