12 հունիսի 2007 - 17:09 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը մեկնել է Բրյուսել ԵԱԳԽ-ի պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու նպատակով
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել, PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Բելգիայի մայրաքաղաքում հայկական պատվիրակությունը կմասնակցի Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին: Պատվիրակությունը Երեւան կվերադառնա հունիսի 15-ին: