12 հունիսի 2007 - 18:24 AMT
ՄԱԿ-ը շտապում է որոշել Կոսովոյի կարգավիճակը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին հարցը հանդիսանում է համաշխարհային օրակարգի ամենակարեւոր եւ նուրբ հարցերից մեկը: Նա ընդգծել է, որ դրա կարգավորումը Անվտանգության Խորհրդի ձեռքերում է, եւ հույս հայտնեց, որ Խորհրդի անդամները արդար որոշում կընունեն Մարտի Ահտիսաարիի ծրագրի հարցով:

Լրագրողների հետ զրույցում, որը նաեւ նվիրված էր «մեծ ությակի» գագաթնաժողովին, Պան Գի Մունը նշել է, որ Կոսովոյի խնդիրը եղել է Գերմանիայում տարվող բանակցությունների հիմնական թեմաներից մեկը: Նա հավելել է, որ անձամբ կարճ խորհրդատվություններ է անցկացրել այդ հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես հուսով եմ, որ այս անգամ մենք շատ ժամանակ չենք կորցնի այդ որոշման ընդունման մեջ: Բացարձակ անհրաժեշտ է, որպեսզի ՄԱԿ-ը եւ, մասնավորպաես Անվտանգության խորհուրդը արդար որոշում կայացնի, ընդունելով, ավելի ճիշտ, հավանություն տալով Մարտի Ահտիսաարիի առաջարկություններին»,- հայտարարել է Պան Գի Մունը: Նա հույս է հայտնել, որ խորհրդատվությունները Անվտանգության խորհրդի անդամ պետությունների միջեւ կշարունակվեն, հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ահտիսաարիի ծրագրով Կոսովոյին անկախություն է տրվում, ինչին դեմ է Ռուսաստանը: