
Առաքյալների տոնին` դեկտեմբերի 3-ին, Սբ Գեղարդը կբերվի Մայր տաճար:
Հավատացյալները հնարավորություն կունենան մասնակցել Հայոց առաջին լուսավորիչներ Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող պատարագին և խոնարհվել Սբ Գեղարդին:
Սբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա ուշ երեկո:
Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին` խաչի վրա:2015-ին Գարեգին Բ Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Այն Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտից Ս. Թադեոս առաքյալը: 19-րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է այնտեղ:
Համաձայն հավատքի՝ Ս. Գեղարդնը փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաև՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: