Վերջին ամսում համացանցում միանգամից մի քանի հավաստիացում է տարածվել, որ WhatsApp-ի մշակողներն աշխատում են տեսազանգերն իրենց հաճախորդի բջջային վարկածում ինտեգրելու վրա: Ընդ որում դա արվում է միաժամանակ 3 հարթակի` Android-ի, iOS-ի և Windows-ի համար:
Նոյեմբերի 15-ին ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ տեսազանգերը շուտով իրոք մատչելի կլինեն մեսենջերի բոլոր օգտատերերի համար:
WhatsApp-ի վերջին թարմացումը ունի նաև GIF-հաղորդագրությունների հնարավորություն, իսկ մշակողները այժմ փորձարկում են լուսանկարներ ուղարկելու գործառույթը, որը հիշեցնում է Snapchat ծառայության ալգորիթմները: Այժմ ընկերությանը մնում է միայն գործն ավարտին հասցնել և ներմուծել նաև տեսազանգեր, գրում է iPhones.ru-ն:
Տեսակապ ունեն գործնականում բոլոր հայտնի մեսենջերները, ներառյալ Viber, Skype, Line, Facebook Messenger-ը: WhatsApp-ն ակնհայտորեն ուշացնում է այդ ծառայության ներմուծումը, մինչդեռ նրա օգտատերերի թիվն աշխարհում հասնում է 1 մլրդ: Մոտակա մի քանի օրում մեսենջերի ղեկավարությունը խոստացել է շտկել իրավիճակն ու տեսազանգերի ծառայություն ներմուծել: