Մոտ 100 մլն քրիստոնյա հալածանքների է ենթարկվում աշխարհի տարբեր երկրներում իր հավատի համար: Այդ մասին հայտնում է միջազգային իրավապաշտպան Open Doors կազմակերպությունը:
Բացի այդ, ըստ կազմակերպության, ամեն ամիս աշխարհում 322 քրիստոնյա է սպանվում և քանդվում է քրիստոնյաներին պատկանող 214 շենք, հայտնում է Apsny.ge-ն:
Ընդհանուր առմամբ քրիստոնյաների հանդեպ խտրական վերաբերմունք կա 60 երկրում: Ցուցակը գլխավորում է Հյուսիսային Կորեան, որտեղ 50-70 հազար քրիստոնյա պահվում է աշխատանքային ճամբարներում:
Ինչ վերաբերում է Սիրիային, որը հայտնվել է վարկանիշի հնգյակում, ապա երկրում բնակվող ավելի քան 7,6 մլն քրիստոնյա բռնի տեղահանության է ենթարկվել:
Քրիստոնեությունը համարվում է աշխարհի ամենամեծ կրոնը իր հետնորդների քանակով: Քրիստոնեության այս կամ այն ձևը դավանում է աշխարհի բնակչության 33 տոկոսը: Ըստ որոշ տվյալների, վերջին 40 տարում քրիստոնյաների քանակը չի փոխվել: Այդպես, 2015-ի կեսին աշխարհում ապրում էր 2.419 մլրդ քրիստոնյա: