15 հունիսի 2007 - 16:24 AMT
Վաշինգտոնը մտահոգված է Երեւանի եւ Թեհրանի հարաբերությունների զարգացմամբ
ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ընդլայնմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Նրա խոսքերով, «ԱՄՆ-ն տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին այն մասին, որ այդ փաստը մտահոգում է իրենց»: «Մենք ողջունում ենք այն փաստը, որը Հայաստանն իր հարաբերությունները կառուցում է թափանցիկության սկզբունքի վրա եւ մեզ ուրախացնում է, որ երկրի իշխանությունները բացահայտ հայտարարում են Իրանի հետ հարաբերությունների զարգացման հետագա ուղղությունների մասին»,-նշել է ժամանակավոր հավատարմատարը: Միեւնույն ժամանակ Գոդֆրին նկատել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որ Հայաստանի իշխանությունները «դրդեն Իրանին կատարել միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունները»: Անդրադառնալով Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ն ԱՄՆ-ի հետ համատեղ օգտագործելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը` Գոդֆրին նկատել է, որ «դեռեւս դժվար է ասել թե այդ ծրագիրը կդառնա արդյոք նդհանուր համակարգի մաս թե ոչ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: