15 հունիսի 2007 - 17:11 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Եվրոպայի անվտանգության ապահովման հարցերը
Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, կողմերը քննարկել են Եվրոպայի անվտանգության ապահովման հարցերը: Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների ամենամյա նիստում հնչեցրած իր ելույթում վերահաստատել է, ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունն ընդլայնելու, ՀՀ կառավարության պատրաստականությունը: Նույն օրը կայացել են երկկողմանի բանակցություններ Հունաստանի պաշտպանության նախարար Մեյմարակիսի եւ Չեխիայի պաշտպանության նախարար տիկին Պարկանովայի հետ, որոնց հետ քննարկվեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ կարողությունների զարգացմանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին այդ երկրների կողմից ցուցաբերվող աջակցությանն առնչվող հարցեր: