18 նոյեմբերի 2016 - 13:56 AMT
«Հայփոստում» նոր նամականիշեր են մարվել՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի թանգարանին

Նոյեմբերի 18-ին «Հայփոստ» ընկերությունում մարվել և շրջանառության մեջ ենդրվել երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստանի թանգարաններ. Սերգեյ Փարաջանովի թանգարան» թեմային:

300 ՀՀ դրամ և 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի Cartor տպագրատանը:

Առաջին նամականիշի վրա պատկերված է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ճակատային հատվածը, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է թանգարանի սրահների կոլաժային պատկերը:

Նամականիշերի մարումն իրականացրել են «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Նամականիշերի դիզայնի հեղինակն էԴավիթ Դովլաթյանը, տպաքանակը՝50 000 x 2: