Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի է ավարտել նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ 6-րդ պարտիան աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում:
Գրոսմայստերները մոտ 2 ժամ են անցկացրել շախմատի տախտակի մոտ և համաձայնել են ոչ ոքիի արդեն 32-րդ քայլում, հայտնում է Championat.com-ը:
6 պարտիայի արդյունքում, որից յուրաքանչյուրն ավարտվել է ոչ ոքի հաշվով, հաշիվը հավասար է` 3:3: 7-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 20-ին: Սպիտակներով կխաղա Կարյակինը:
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցապայքարում 12 պարտիա է անցկացվելու: Հաղթողը պետք է հավաքի 6,5 միավոր: Հավասար հաշվի դեպքում նոյեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյք: