21 նոյեմբերի 2016 - 17:54 AMT
Իրաքի բանակը Մոսուլի մոտ ևս մեկ գյուղ է ազատագրել

Իրաքի բանակը ևս մեկ գյուղ է ազատագրել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից Մոսուլի մատույցներում: Դա Ալ Հումեյրա գյուղն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին քաղաքի ազատագրման գործողության հրմանատարի վրա հղումով:

Ավելի վաղ զինվորականներն ազատագրել էին Ալ Սալյամիա գյուղը Մոսուլից դեպի արևելք:

«9-րդ զրահատանկային դիվիզիայի ուժերն ազատագրել են Ալ Հումեյրա գյուղը և բարձրացրել են այնտեղ Իրաքի դրոշը»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ գրոհայինները կորուստներ են կրել:

Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ: