22 նոյեմբերի 2016 - 16:18 AMT
Խուրշուդյանը զրկվել է Օլիմպիական բրոնզից. 2012-ին վերցված արյան նմուշում խթանիչ է հայտնաբերվել

ՀՀ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է Լոնդոն 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է այն մարզիկների անունները, որոնց դոպինգ թեստի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել:

Խուրշուդյանի՝ 2012-ին վերցված արյան նմուշի երկրորդ ստուգման ժամանակ հայտնաբերվել են արգելված խթանիչներ՝ դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ: Խուրշուդյանը կվերադարձնի մեդալը և դիպլոմը:

Ավելի վաղ որակազրկվել էր ՀՀ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը՝ զրկվելով Պեկին 2008-ին նվաճած բրոնզե մեդալից: Նրա փորձանմուշում նույնպես դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ էր հայտնաբերվել: