Կոսովոյի անկախությունը կարող է խրախուսել Թբիլիսիին եւ Բաքվին հակամարտությունների կարգավորման ավելի դրական մեխանիզմներ առաջարկել
Կոսովոյի եւ Հարավային Կովկասի վիճելի տարածքների միջեւ բազմաթիվ տարբերություններ կան. ժողովրդագրությունը, բնակչության թվաքանակը, տարածնքերի չափը եւ նույնիսկ նախկին սահմանադրական հարաբերությունները Հարավսլավիայի ինքնավար միավորների միջեւ եւ խորհրդային հանրապետությունների միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Նրա կարծիքով, եթե նույնիսկ Կոսովոն անկախանա, ոչ ոք չի առաջարկում դա դարձնել նախադեպ, ասենք, Իրաքի Քրդսատանի անկախության համար: «Միեւնույն ժամանակ, Կոսովոյի անկխաությունը կօգնի Վրաստանին եւ Ադրբեջանին ավելի լավ հասկանալ, որ անկախությունը անջատված տարածնքերի համար տեսականորեն հնարավոր արդյունք է նաեւ իրենց հակամարտությունների կարգավորման համար: Հնարավոր է, որ դա կարող է խրախուսել Վրաստանին եւ Ադրբեջանին ավելի ստեղծագործորեն վերաբերվել այն հարցին, թե ինչպես խուսափել նման արդյունքներից` առաջարկելով ավելի խաղաղ եւ դրական մեխանիզմներ սեփական հակամարտությունների կարգավորման համար»,- նշել է Կորի Վելտը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ