21 հունիսի 2007 - 19:41 AMT
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 5 տարվա գործնեության ծրագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 5 տարվա գործնեության ծրագրին: Այդ մասին հունիսի 21-ին հայտնել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նորանշանակ նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով, ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության, ինչպես նաեւ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կետերը: Ծրագրի հիմնական նպատակները, Երիցյանի հաղորդմամբ, հանդիսանում են քաղաքացիական հասարակության կայացումը ժողովրավարական արժեքների հիմա վրա, երկրի կառավարության եւ հանրության միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը, ինչպես նաեւ օրենքի գերազանցության, երկրի անվտանգության եւ մրցակության հավասար պայմանների ապահովումը:

Երիցյանը տեղեկացրել է, որ կառավարության գործնեության գերակայություն են հանդիսանում տնտեսական աճի բարձր տեմպերը, աղքատության կրճատումը, ինչը դեռ շարունակում է խնդիր մնալ կառավարության համար: Կառավարության գործնեության հաջորդ խնդիրը երկրի մարզերի անհամաչափ զարգացումն է: Սոցիալական բնույթի խնդիրները նորից ընդգրկվել են առաջնայինների շարքերը: Ծրագրի գերակայությունների մեջ են նաեւ մտել ժողովրդագրական խնդիրների լուծումը, կառավարման համակարգի բարեփոխումը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ երկրի անվտանգության ապահովումը, հաղորդում է Regnum-ը:

Նշենք, որ կառավարության ծրագրի նախագիծը մինչ ամսվա վերջ պետք է ներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը: