25 հունիսի 2007 - 14:46 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները չեն հանդիպելու
Շաբաթ օրը Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (UEFA) գործադիր կոմիտեն Հերենվենում (Հոլանիդա) կայացած նիստին որոշում է ընդունել չանցկացնել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ 2008 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում: UEFA-ի որոշման համաձայն, A խմբում հանդես եկող երկու թիմերին էլ նշված հանդիպումների համար միավորներ չեն գումարվի: Հանդիպումները պետք է կայանային այս տարվա սեպտեմբերի 8-ին եւ 12-ին Երեւանում եւ Բաքվում: UEFA-ի գործկոմը կարող էր կամ չեղյալ հայտարարել հանդիպումների անցկացումը, կամ ընդունել հայկական կողմից առաջարկությունը, որի համաձայն հանդիպումները պետք է կայանային ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում, կամ էլ ընդունել Արդբեջանի առաջարկությունը` չեզոք դաշտերում խաղերի անցկացման վերաբերյալ: