25 հունիսի 2007 - 16:59 AMT
ԵՄ-ն դեմ է Ղարաբաղի հարցի տեղափոխմանը այլ միջազգային կազմակերպություններ
ԵՄ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է. ԵԱՀԿ ՄԽ-ն հանդիսանում է բանակցությունների անցկացման միակ ձեւաչափը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում: Նրա խոսքերով, Եվրամիությունը այդ հարցում հիմնվում է ԵԱՀԿ որոշումների վրա: «Մենք դեմ ենք Ղարաբաղի հարցի տեղափոխմանը այլ միջազգային կազմակերպություններ: Միայն ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է աջակցել խնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ